Թարմություն և նորություն հաղորդենք ամենօրյա բրձին

Բաղադրությունը

  • 1 բաժակ բրինձ,
  • 2 հատ սոխ,
  • 1-2 հատ գազար,
  • 1 հատ բուլղարական պղպեղ,
  • 1/2 դդմիկ,
  • 3 ատամիկ սխտոր,
  • 3 ճաշի գդալ ձեթ,
  • 2 բաժակ ջուր,
  • աղ,
  • համեմունքներ ( կծու և քաղցր կարմիր պղպեղ, սև պղպեղ, քրքում, անանուխ, համեմ և այն):

Պատրաստման եղանակը

Գազարը քերիչով անցկացնել, դդմիկը, սոխը, պղպեղը խորանարդիկներով կտրատել, իսկ սխտորը բարակ կտրատել կամ ճզմել:

Սոխարած պատրաստել, այնուհետև ավելացնել գազարը և միասին տապակել, մինչև գազարը կփափկի՝ մոտ 3 րոպե:

Հաջորդ քայլով ավելացնել պղպեղը ու մի փոքր տապակել, իսկ դրանից հետո՝ դդմիկը ու սխտորը:

Առանձին թավայի մեջ մի փոքր կարագ դնել, ձեթ ավելացնել ու տաքացնել: Ավելացնել բոլոր համեմունքները և տապակել:

Տապակված համեմունքների մեջ ավելացնել  բրինձը ու 3 րոպե տապակել:

Դրանից հետո ավելացնել տապակված բանջարեղենները, 2 բաժակ տաք ջուր, աղ և եփել թույլ կրակին 20-25 րոպե:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում