Ընդամենը 15 րոպեում թավայում պատրաստված կարտոֆիլային պիցցա

Բաղադրիչները

3-4 հատ կարտոֆիլ,

2 ճաշի գդալ ցորենի ալյուր,

1 հատ ձու,

3 հատ լոլիկ,

200գ երշիկ,

200գ կոշտ պանիր,

1 ճաշի գդալ մայոնեզ,

1 ճաշի գդալ աջիկա,

2 ատամիկ սխտոր,

աղ՝ ըստ ճաշակի,

 սև պղպեղ՝ ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը

Մայոնեզը խառնել աջիկայի հետ, և ավելացնել ճզմած սխտորը:

Պանիրն անցկացնել խոշոր քերիչով, լոլիկը և երշիկը մանր խորանարդիկներով կտրատել:

Կարտոֆիլը անցկացնել մանր քերիչով, ավելացնել ալյուր, ձու, աղ և պղպեղ:

Կարտոֆիլից ստացված զանգվածը թավայի մեջ ձեթով տապակել (թույլ կրակին):

Պտտել լոշիկը, և վրան քսել մայոնեզով և աջիկայով պատրաստված սոուսը: Վրան շարել լոլիկը, երշիկը և պանիրը:

Մի քանի րոպե ծածկել թավան, որպեսզի պանիրը հալչի և վերջ:

Պիցցան պատրաստ է:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում