Թավայի մեջ պատրաստված պիցցա

Բաղադրությունը

Խմոր

  • 9 ճաշի գդալ ալյուր,
  • 8 ճաշի գդալ թթվասեր,
  • 2 հատ ձու,
  • 2 ճաշի գդալ ձեթ,
  • 1 պտղունց սև պղպեղ,
  • 0.5 թեյի գդալ սոդա,
  • 0.5 թեյի գդալ աղ:

Միջուկ

  • 100 գ պինդ պանիր,
  • 100 գ ծխեցրած երշիկ/նրբերշիկ,
  • 1 հատ լոլիկ,
  • կանաչ սոխ,
  • 2 ճաշի գդալ տոմատի կծու մածուկ:

Պատրաստման եղանակը

Ձուն և թթվասերը միասին խառնել/հարել, ավելացնել ալյուր, աղ, պղպեղ, սոդա ու կրկին խառնել:

Խմորը մի փոքր թողնել, որ հասունանա:

Երշիկը, կանաչ սոխը և լոլիկը կտրատել, իսկ պանիրը քերիչով անցկացնել:

Թավան տաքացնել, մեջը ձեթ լցնել, իսկ հետո լցնել խմորը: Հարկավոր է թույլ կրակին եթել, որպեսզի խմորը հում չմնա:

Խմորի տարբեր հատվածներում գդալով տոմատի մածուկ լցնել, իսկ հետո կամաց-կամաց ավելացնել կտրատված բաղադրիչները: Որպեսզի խմորը լավ եփվի, կարող եք նախ մի կողմը եփել, իսկ հետո շուռ տալ և նոր մյուս կողմի վրա ավելացնել կտրատված բաղադրիչները:

Վերջում շաղ տալ պանիրը, կափարիչով ծածկել թավան, և սպասել, որ պանիրը հալչի:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում