Սմբուկով ռոլլեր
Բաղադրությունը
2 հատ սմբուկ
100 գ պանիր
3 հատ ձու
1 ատամիկ սխտոր
Սամիթ
Մաղադանոս
Ռեհան
2 ճաշի գդալ մայոնեզ
աղ
սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Սմբուկը բարակ շերտերով կտրատել, շերտերի վրա աղ ցանել, դնել մի կողմ:
Պանիրը անցկացնել քերիչով:
Կանաչիները մանր կտրատել:
Խաշած ձուն պատառաքաղով մանրացնել:
Բաղադրիչները խառնել իրար, ավելացնել մայոնեզը և սխտորը, լավ խառնել:
Սմբուկները չորացնել անձեռոցիկով, և տապակել բուսայուղի մեջ:
Տապակած սմբուկների մեջ քսել միջուկը, և ոլորել:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով: