Բաղադրիչներ
1 կգ հավի աղացած միս
1 գլուխ սոխ
0,5 թ/գ սխտորի փոշի
աղ
սև և կարմիր պղպեղներ
օրեգանո
2 ճ/գ սպիտակաձավար
1 կգ կարտոֆիլ
1 ճ/գ թթվասեր
2 ձու
5 ճ/գ ալյուր
լոլիկ
կանաչ սոխ
1 ձվի դեղնուց
1 ճ/գ թթվասեր
1 թ/գ մանանեխ
Պատրաստման եղանակը
Աղացած մսին ավելացնել աղ, սև և կարմիր պղպեղներ, սխտորի փոշի կամ սխտոր, սպիտակաձավար, լավ խառնել և թողնել 10 րոպե
Կարտոֆիլն անցկացնել քերիչով, քամելով հեռացնել ավելորդ հեղուկը, ապա ավելացնել թթվասեր, լավ խառնել
Ավելացնել 2 ձու, աղ, օրեգանո, ալյուր և լավ խառնել
Բարակ շերտով տապակել
Յուրաքանչյուր շերտի մի մասի վրա խճողակ լցնել, ավելացնել լոլիկ, կանաչ սոխ, իսկ մյուս մասով ծածկել
Ջեռոցի տապակը պատել ձեթով, ստացված չեբուրեկնորը շարել
Ձվի դեղնուցը, թթվասերն ու մանանեխը խառնել իրար և քսել չեբուրեկների վրա: Դնել 180°С տաքացրած ջեռոցում 25-30 րոպե
Համտեսելու ժամանակն է )))
Բարի ախորժակ