Բաղադրիչներ
200 գ տավարի խաշած միս
200 գ խաշած լոբի
2 հատ կարմիր քաղցր պղպեղ
կծու պղպեղ` ըստ ցանկության
2 ատամիկ սխտոր
1 գլուխ կարմիր սոխ
Համեմ
50 գ ընկույզ
4 ճ/գ ձեթ
3 ճ/գ քացախաթթու 9%
աղ
Պատրաստման եղանակը
Սոխը կիսալուսնաձև կտրատել, ավելացնել քացախաթթուն և թողնել
Միսը երկարությամբ կտրատել
Քաղցր և կծու պղպեղները երկարությամբ կտրատել, ավելացնել մսին
Ընկույզը տապակել, կտրատել, ավելացնել աղցանին
Սխտորը մանր կտրատել, համեմը կտրատել և ավելացնել ընդհանուր զանգվածին
Ավելացնել սոխը, լոբին, ձեթը, աղը և լավ խառնել
Շտապեք համտեսել )))
Բարի ախորժակ