Ընտանիքը շնորհակալություն կհայտնի ձեզ այսպիսի համեղ և յուրօրինակ ուտեստի համար: Դդմիկով ջեռեփուկ

Բաղադրիչներ

3-4 դդմիկ

1 գլուխ սոխ

1 գազար

500 գ աղացած միս

0,5 բաժակ բրինձ

150 գ թթվասեր

150 գ կետչուպ

1 բաժակ ջուր

Ձեթ

1 թ/գ աղ

1 թ/գ սխտորի փոշի

0,5 թ/գ սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Դդմիկները բաժանել երկար, բարակ շերտերի (շատ հարմար է համապատասխան քերիչով անցկացնել)

Մի մասը մանր կտրատել, իսկ մյուսը պահել փաթաթելու համար

Սոխը մանրացնել, գազարը քերիչով անցկացնել և միասին տապակել

Մանրացրած դդմիկներին ավելացնել աղացած միս, բրինձ, տապակած սոխն ու գազարը, աղ, սխտորի փոշի, սև պղպեղ և լավ խառնել

Դդմիկի շերտերի մեջ 1-ական ճ/գ խճողակ լցնել և ռուլետի պես փաթաթել

Շարել հրակայուն տարայի մեջ:

Առանձին խոր տարայի մեջ իրար խառնել, թթվասերը, կետչուպը, ջուրը, ավելացնել 0,5 թ/գ աղ, սիրելի համեմունքներից, լավ խառնել և լցնել ռուլետների վրա: Դնել 190°С տաքացրած ջեռոցում 1 ժամ

Ճաշելու ժամանակն է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում