Բաղադրիչներ
4 դդմիկ
250 գ աղացած միս
1 գլուխ սոխ
20 գ մաղադանոս
4 թ/գ բրինձ
2 ճ/գ ձիթայուղ
0,5 թ/գ աղ, սև և կարմիր պղպեղներ, համեմի սերմ
1,5 ճ/գ տոմատի մածուկ
300 մլ եռման ջուր
չերրի լոլիկ
Պատրաստման եղանակը
Դդմիկների վրա պատառաքաղով գծեր քաշել
Յուրաքանչյուրը բաժանել 4 մասի, ապա կիսով չափ հանել միջուկները (բաժակի պես)
Աղացած մսին ավելացնել մանրացրած սոխ, մաղադանոս, ձիթայուղ և լավ խառնել
Ավելացնել աղ, սև և կարմիր պղպեղներ, համեմի սերմ և լավ խառնել
Հրակայուն տարայի մեջ ձեթ լցնել, դդմիկները տեղափոխել, լցոնել աղացած մսով
Լոլիկները կիսել, յուրաքանչյուր դդմիկի վրա կես լոլիկ դնել
Առանձին տարայի մեջ տոմատի մածուկ լցնել, ավելացնել եռման ջուր, 0,5 թ/գ աղ, սև պղպեղ (կարելի է ավելացնել սիրելի համեմունքները), լավ խառնել և լցնել դդմիկների վրա
Ծածկել փայլաթիթեղով և դնել 220°С տաքացրած ջեռոցում 60 րոպե
Ճաշելու ժամանակն է )))
Բարի ախորժակ