Բաղադրիչներ
11 հավի բուդ
1 թ/գ աղ
0,5 թ/գ սև պղպեղ
2 ճ/գ սոյայի սոուս
1 թ/գ կարմիր քաղցր պղպեղ
1 կգ կարտոֆիլ
2 գլուխ սոխ
2 լոլիկ
1/2 դեղին, 1/2 կարմիր պղպեղ
50 մլ ջուր
սամիթ
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը բաժանել 2 մասի, տապակել առատ ձեթի մեջ այնքան, մինչև ոսկեգույն երանգ կստանան և վերցնել կրակից
Հավի բդիկներին ավելացնել աղ, սև և կարմիր պղպեղներ, սոյայի սոուս, տապակել այնքան, մինչև ոսկեգույն երանգ կստանան և վերցնել կրակից
Սոխը կիսալուսնաձև կտրատել, տապակել այնքան, մինչև ոսկեգույն երանգ կստանա և վերցնել կրակից
Տապակած կարտոֆիլը լցնել թավայի մեջ, ավելացնել աղ, սև պղպեղ, տապակած միսը
Ավելացնել կիսալուսնաձև կտրատած գունավոր պղպեղները, լոլիկը, տապակած սոխը, մի պտղունց աղ, սև պղպեղ, 50 մլ ջուր, ծածկել կափարիչն ու դնել կրակին: Թողնել կրակին 15 րոպե
Զարդարել մանրացրած սամիթով և մատուցել )))
Բարի ախորժակ