Ընդամենը 3 հիմնական բաղադրիչ և դուք կստանաք չափազանց համեղ նախուտեստ: Խոզի մսով աղցան-նախուտեստ

Բաղադրիչներ

350 գ խոզի խաշած միս

650 գ խաշած գազար

2-3 գլուխ սոխ

200 մլ ջուր

2 թ/գ 70% քացախաթթու

1.5 թ/գ աղ

սև պղպեղ

պապրիկա

100 մլ ձեթ

Պատրաստման եղանակը

Միսը երկարությամբ կտրատել

200 մլ եռացրած և հովացած ջրին ավելացնել քացախաթթու, լավ խառնել, լցնել մսի վրա և թողնել 30 րոպե

Գազարն անցկացնել քերիչով, սոխը կիսալուսնաձև կտրատել

Կաթսայի մեջ լցնել քերած գազարը, հավասարապես տարածել, ապա լցնել սոխը

Միսը հանել քացախաջրից և ավելացնել մյուս բաղադրիչներին

Համեմել աղով, սև պղպեղով, պապրիկայով

Ձեթն առանձին լավ տաքացնել, լցնել ընդհանուր զանգվածի վրա և լավ խառնել

Ծածկել կափարիչն ու 8 ժամ թողնել սառնարանում

Նախուտեստը պատրաստ է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում