Բաղադրիչներ
800 գ սունկ
60 գ սոխ
3 ատամիկ սխտոր
1 թ/գ կարմիր քաղցր պղպեղ
1 թ/գ սև պղպեղ
0,5 թ/գ կծու պղպեղ
1 թ/գ համեմի աղացած սերմ
1 թ/գ շաքարավազ
2 ճ/գ սոյայի սոուս
2 ճ/գ 6% խնձորի քացախ
կանաչ սոխ, համեմ
աղ
քնջութ
Պատրաստման եղանակը
Եռման ջրի մեջ աղ լցնել, ավելացնել շրջանաձև կտրատած սունկը, թողնել 10 րոպե, ապա ջրքամել և անցկացնել սառը ջրով
Ավելացնել կիսալուսնաձև կտրատած սոխ, մանրացրած սխտոր, աղ, սև և կարմիր պղպեղներ, կծու պղպեղ, համեմի աղացած սերմ, տաքացրած ձեթ և լավ խառնել
Ավելացնել սոյայի սոուս, խնձորի քացախ, մանրացրած կանաչ սոխ, համեմ և լավ խառնել
Զարդարեք քնջութով և մատուցեք )))
Բարի ախորժակ