Աղցան «Նրբություն»
Երբ հյուրերը ճանապարհին են, այս աղցանը վայրկենապես օգնության կհասնի:
Բաղադրիչներ
- 300 գ ապխտած երշիկ
- 1 հատ գազար
- 3 հատ վարունգ
- 1 հատ կարմիր պղպեղ (քաղցր)
- 1 տուփ պահածոյացված ոլոռ
- կանաչ սոխ
- մաղադանոս
- սամիթ
Սոուս
- 2 ճաշի գդալ մայոնեզ
- 2 ճաշի գդալ թթվասեր
- 1 թեյի գդալ մանանեխ
- 1 թեյի գդալ կիտրոնի հյութ
- 1 ատամիկ սխտոր
- աղ
- սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1 Գազարը անցկացնել քերիչով:
2 Պղպեղը և վարունգը երկարությամբ կտրատել:
3 Ավելացնել պահածոյացված ոլոռը:
4 Երշիկը երկարությամբ կտրատել:
5 Մանրացնել կանաչիները, և ավելացնել աղցանին:
Սոուս
1 Մայոնեզը, թթվասերը, մանանեխը, կիտրոնի հյութը, սև պղպեղը, սխտորը միասին լավ խառնել՝ մինչև միասեռ զանգված ստացվի:
2 Ավելացնել աղցանին, և լավ կառնել:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով: