Ընդամենը 5 րոպե, և այս նրբահամ կեքսը կզարդարի Ձեր սուրճի սեղանը

Զեբրա կեքս
Նորովի լուծումներ ամենահամեղ և նրբահամ կեքս պատրաստելու համար, որոնք էլ ավելի կխնայեն Ձեր ժամանակը:

Բաղադրիչներ

  • 4 հատ ձու
  • 200 գ շաքարավազ
  • 250 գ մածուն
  • 100 գ կարագ
  • 400 գ ալյուր
  • 2 ճաշի գդալ կակաո

Պատրաստման եղանակը

1 Ձուն շաքարավազի հետ հարել մինչև սպիտակելը:
2 Ավելացնել հալեցրած կարագը կամ 1 սուրճի բաճակ բուսայուղ:
3 Մածնին 1 թեյի գդալ սոդա ավելացնել, լավ հարել մինչև փրփրի, ավելացնել խմորին:
4 Քիչ-քիչ ավելացնել ալյուրը և խառնել, որպեսզի դառնա միասեռ զանգված:
5 Խմորի մի մասին ավելացնել կակաո կամ 100գ հալեցրած դառը շոկոլադ:
6 Խմորը, իրար խառնելով, լցնել ձևամանի մեջ:
7 Թխել ջեռոցում 30-40 րոպե 180° ջերմաստիճան տաքությամբ:
Բարի ախորժակ:
Կիսվել Facebook-ում