Բաղադրիչներ
150 գ փափուկ կարագ
150 գ շաքարի փոշի
վանիլին
աղ
2 ձու
150 գ ալյուր
Պատրաստման եղանակը
Փափուկ կարագին ավելացնել շաքարի փոշի, մի պտղունց վանիլին, աղ և լավ խառնել

Ավելացնել 2 ձու, հարել, ավելացնել ալյուր և լավ խառնել

Լցնել խոհանոցային պարկի մեջ, շրջանակներ ձևել ջեռոցի թավայի մեջ և դնել 190°С տաքացրած ջեռոցում 5-6 րոպե

Շաքարի փոշի ցանել և մատուցել )))

Բարի ախորժակ