Բազուկով և մսով աղցան
Բաղադրությունը
500-600 գ տավարի խաշած փափկամիս
300-400 գ խաշած բազուկ
200-250 գ մարինացված վարունգ
200 գ պահածոյացված ոլոռ
Սամիթ
Աղ
1/5 թեյի գդալ բուսայուղ
Մայոնեզ
Պատրաստման եղանակը
Բազուկը մանր խորանարդներով կտրատել: Ավելացնել աղ և բուսայուղ, լավ խառնել, որ բաղադրիչներին գույն չտա:
Խաշած միսը մանրացնել:
Վարունգը մանր կտրատել:
Կանաչիները մանրացնել:
Ավելացնել ոլոռը:
Ավելացնել մայոնեզը, և լավ խառնել:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով: