Բաղադրիչներ
500 գ հավի կրծքամիս
աղ
սև և կարմիր պղպեղներ
30 մլ ձեթ
½ դեղին պղպեղ
½ կարմիր պղպեղ
1 լոլիկ
50 գ պանիր
Սոուսի համար`
3 ձու
250 գ թթվասեր
չորացրած ռեհան
աղ
սև պղպեղ
150 գ պանիր
Կաղապարի չափը`16*16 սմ
Պատրաստման եղանակը
Միսը խորանարդաձև կտրատել, ավելացնել աղ, սև և կարմիր պղպեղներ, ձեթ և լավ խառնել: Կաղապարի ներսը պատել կարագով, լցնել համեմված միսը
Ավելացնել խորանարդաձև կտրատած պղպեղները
Առանձին տարայի մեջ 3 ձու կոտրել, ավելացնել թթվասեր, չորացրած ռեհան, աղ, սև պղպեղ և լավ խառնել
Ավելացնել քերած պանիր, խառնել, լցնել մսի վրա, ավելացնել կիսալուսնաձև կտրատած լոլիկ, քերած պանիր և դնել 180°С տաքացրած ջեռոցում 30 րոպե
Զարդարեք մանրացրած համեմով և մատուցեք )))
Բարի ախորժակ