Արդուկը, ինչպես և շատ այլ սարքեր, կանոնավոր մաքրման կարիք ունեն: Արդուկի հատակի մակերեսը և ներսը ժամանակի ընթացքում կեղտոտվում են՝ հաճախ նաև մուր է առաջանում, որի հետևանքով էլ հագուստի վրա կարող եք նկատել մուգ հետքեր:
Արդուկի հատակի մաքրումը: Անհրաժեշտ է սոդա և խոնավ սրբիչ կամ կտոր: Սոդան լցրեք սրբիչի վրա, արդուկը միացրեք լավ տաքանա, այնուհետև արդուկեք սոդայով սրբիչը` մի քանի րոպե: Ամբողջ մուրը գոլորշու հետ դուրս կգա:
Արդուկի ներսի մաքրումը: Ջրի փոխարեն արդուկի մեջ լցրեք 100 մլ քացախ, միացրեք արդուկը միջին ջերմաստիճանով, անպետք կտոր վերցրեք և մի քանի րոպե արդուկեք այն` պարբերաբար սեղմելով գոլորշու կոճակը: Արդուկեք այնքան, մինչև ներսի ամբողջ հեղուկը գոլորշիանա:
Եթե ժամանակ առ ժամանակ կատարեք մաքրման այս գործընթացը, ապա սարքի շահագործման ժամկետը զգալիորեն կերկարանա, իսկ հագուստները չեն տուժի:
Լինե՛նք տեղեկացված )))