Բաղադրիչներ
600 գ հավի կրծքամիս
100 գ պանիր
սամիթ, համեմ
4 ատամիկ սխտոր
աղ
սև պղպեղ
100 գ ալյուր
3-4 ճ/գ ձեթ
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը բաժանել մասերի, ծեծել, համեմել աղով, սև պղպեղով, ավելացնել ճզմած սխտոր, լավ տարածել

Ավելացնել քերած պանիր, մանրացրած սամիթ, համեմ

կողային մասերը հավաքել և փաթաթել

Ամրացնել փայտիկով, թաթախել ալյուրի մեջ, բոլոր կաղմերից տապակել և մատուցել )))

Բարի ախորժակ