Բաղադրությունը
- 2 հատ լոլիկ,
- 300 գ տապակված կամ խաշված հավի կրծքամիս,
- 250 գ մարինացված սունկ,
- աղ, պղպեղ՝ ըստ ցանկության,
- 1 ճաշի գդալ մայոնեզ:
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը խաշել կամ տապակել ու խորանարդներով կտրատել:
Սունկը կտրատել:
Լոլիկի մեջտեղի փափուկ հատվածը հեռացնել, և լոլիկը կտրատել:
Միավորել բոլոր բաղադրիչները, ավելացնել մայոնեզ և լավ խառնել:
Բարի ախորժակ