Բաղադրությունը
- 150 գ կարագ,
- 500 գ շաքարավազ,
- 380 գ խտացրած կաթ,
- աղ (ըստ ցանկության):
Պատրաստման եղանակը
Հաստ հատակով (անպայման) թավայի մեջ դնել փափուկ կարագը, ավելացնել խտացրած կաթը, շաքարավազը և խառնել:
Թավան դնել ամենաթույլ կրակի վրա: Սա շատ կարևոր է, հակառակ դեպքում շաքարավազը չի լուծվի:
Զանգվածը պարբերաբար խառնել, իսկ հենց սկսի եռալ, անընդհատ այնքան խառնել, մինչև զանգվածն իր գույնը կփոխի: Տևում է մոտ 15 րոպե:
Որպեսզի հասկանանք զանգվածը պատրա՞ստ է, թե՞ ոչ, այն պետք է կաթեցնել սառը ջրի մեջ: Եթե կպնդանա ու կխտանա, ապա պատրաստ է:
Վերջում մի փոքր աղ ավելացնել ու խառնել:
Զանգվածը լցնել ձևամանի մեջ և 2-3 ժամ թողնել սառնարանում:
Մատուցելուց առաջ կտրատել:
Բարի ախորժակ