Ընդամենը 20 րոպե, և նախուտեստը պատրաստ է: Ծովախեցգետնի ծողիկներով և լավաշով ռուլետ

Բաղադրիչներ

2 հատ լավաշ

4 խաշած ձու

200 գ պանիր

100 գ մայոնեզ

սամիթ

200 գ ծովախեցգետնի ձողիկներ

3 ատամիկ սխտոր

Պատրաստման եղանակը

Սամիթն ու սխտորը մանրացնել, ավելացնել մայոնեզ, քսել լավաշի վրա

Ավելացնել քերած պանիր, ծովախեցգետնի ձողիկներ, ձվի մի մասը

Դնել 2-րդ լավաշը, մայոնեզ քսել, լցնել ձվի 2-րդ մասը

Փաթաթել ռուլետի պես, փաթաթել սննդային պոլիէթիլենի մեջ և 1 ժամ թողնել սառնարանում

Կտրատել և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում