Ընդամենը 2 հիմնական բաղադրիչ և րոպեների ընթացքում այս գեղեցիկ ու շատ համեղ խմորեղենը ձեր սեղանին է

Բաղադրիչներ

500 գ շերտավոր խմոր

100 գ շոկոլադե կրեմ

1 ձվի դեղնուց

10 մլ կաթ

ալյուր

գունավոր մանր կոնֆետներ

Պատրաստման եղանակը

Ալյուրի օգնությամբ բացել շերտավոր խմորը, բաժանել 2 մասի, յուրաքանչյուրը 2 կողմից հավասարապես գրտնակել

Առաջին խմորի վրա շոկոլադե կրեմ լցնել և տարածել խմորի երկայնքով

Երկրորդ խմորով ծածկել այն

Երկարությամբ կտրտել, բաժանել մասերի

Յուրաքանչյուրն օղակաձև փաթաթել

Ծաղիկի պես հավաքել

Ձվի դեղնուցին կաթ ավելացնել, խառնել, քսել խմորեղենների երեսներին, ձևավորել գունավոր մանր կոնֆետներով, դնել 180°С տաքացրած ջեռոցում 20-25 րոպե

Դե ի՞նչ, թեյելու ժամանակն է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում