Ընդամենը 2 հիմնական բաղադրիչ, և կարտոֆիլի կոտլետները ձեր ընթրիքի սեղանին են՝ շատ համեղ և տարբերվող միջուկով

Բաղադրիչներ

400 գ խաշած կարտոֆիլ

100-150 գ ալյուր

250 գ հավի թոք

1 սոխ

1 ձու

աղ

սև պղպեղ

5 ճ/գ արևածաղկի ձեթ

Պատրաստման եղանակը

Կարտեֆիլը խաշել, ճզմել, թողնել հովանա

Ավելացնել ալյուր (կախված կարտոֆիլի տեսակից հնարավոր է նշված քանակից մի փոքր ավել կամ պակաս անհրաժեշտ լինի)

Խմոր հունցել

Միջուկի համար անհրաժեշտ է թավայի մեջ ձեթ լցնել, սոխը կտրատել և տապակել, ավելացնել թոքը, տապակել  ևս 15-20 րոպե, համեմել աղով և պղպեղով

Պատրաստ լինելուն պես անցկացնել մսաղացով կամ բլենդերով: Ավելացնել նախապես խաշած և խորանարդաձև կտրատած ձուն: Անհրաժեշտության դեպքում աղ և պղպեղ ավելացնել, խառնել

Կարտեֆիլե խմորից գնդիկներ անել

Բացել, լցոնել արդեն պատրաստ միջուկով և փակել

Տապակել արևածաղկի ձեթի մեջ,  յուրաքանչյուր կողմը մոտ  4-5 րոպե

Դե ինչ` բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում