Ընդամենը 2 հիմնական բաղադրիչ, և դուք ունեք սնկով ու մսով աննկարագրելի համեղ և հյութալի ուտեստ

Բաղադրիչներ

600 գ աղացած միս

1ձու

2 գլուխ սոխ

250 գ շամպինյոն

2 ճ/գ թթվասեր

80 գ պանիր

աղ

սև պղպեղ 

Պատրաստման եղանակը

1 գլուխ սոխը մանր կտրատել, ավելացնել աղացած մսին: Ավելացնել ձու, աղ, սև պղպեղ, լավ խառնել և թողնել

1 գլուխ սոխը կիսալուսնաձև կտրատել, 1 րոպե տապակել արևածաղկի ձեթի մեջ, ավելացնել երկարությամբ կտրատած սունկը, պատրաստ լինելուն պես համեմել աղով, սև պղպեղով, ավելացնել թթվասեր և տապակել ևս 3 րոպե

Աղացած մսից մեկական գդալ վերցնել գնդիկներ անել, փոքրիկ փոսիկ անել և յուրաքանչյուրի մեջ սնկային միջուկ դնել

Դնել 180°C տաքացրած ջեռոցում 30 րոպե, որից հետո հանել, քերած պանիր լցնել յուրաքանչյուրի վրա և ևս 5-7 րոպե դնել ջեռոցում

Դե իսկ զարդարելը թողնում ենք ձեր հայեցողությանը )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում