Բաղադրիչներ
30 գ կարագ
300 գ սոխ
800 գ հավի լյարդ
2 ատամիկ սխտոր
աղ, սև պղպեղ
½ թ/գ օրեգանո
½ թ/գ չորացրած ռեհան
½ թ/գ ուրց
2 թ/գ մանանեխ
400 գ թթվասեր
Պատրաստման եղանակը
Սոխը կիսալուսնաձև կտրատել, 5 րոպե տապակել կարագով, ավելացնել հավի լյարդը, թողնել 5 րոպե
Ավելացնել ճզմած սխտոր, աղ, օրեգանո, ռեհան, ուրց, մանանեխ, թողնել 2 րոպե, ավելացնել թթվասեր և թողնել 10 րոպե
Զարդարեք համեմով և մատուցեք )))
Բարի ախորժակ