Բաղադրիչներ
6 կտոր հաց
1 գլուխ սոխ
150 գ պանիր
2 հատ սունկ
2 հատ չերրի լոլիկ
6 կտոր խոզապուխտ
հավի խաշած միս
0,5 պղպեղ
օրեգանո
Պատրաստման եղանակը
Կաղապարի մեջ յուղաթուղթ փռել, շարել հացի կտորները, ավելացնել կիսալուսնաձև կտրատած սոխ, քերած պանիր
Խոզապուխտները ռուլետի պես փաթաթել և 3-ական կտոր դնել 2 կտոր հացի վրա
2 սնկերը բարակ կտրատել, շարել 2 կտոր հացի վրա, ավելացնել շրջանաձև կտրատած լոլիկ
Հավի միսը բզկտել, լցնել վերջին 2 կտոր հացի վրա, ավելացնել երկարությամբ կտրատած պղպեղ
Բոլոր 6 կտորի վրա դարձյալ ավելացնել քերած պանիր, օրեգանո և դնել 225°С տաքացրած ջեռոցում 8 րոպե
Նախաճաշը պատրաստ է )))
Բարի ախորժակ