Ընդամենը 10 րոպե, և կարող եք վայելել այս նրբահամ և նրբաճաշակ աղցանը։ Սմբուկով աղցան

Բաղադրիչներ

150 գ չերրի լոլիկ

կանաչ սոխ, մաղադանոս

3-4 ատամիկ սխտոր

աղ, սև պղպեղ

սմբուկ (եթե փոքր է՝ 7-8 հատ, եթե մեծ՝ 4)

100 գ ֆետա պանիր

Պատրաստման եղանակը

Լոլիկները կիսել, ավելացնել մանրացրած կանաչ սոխ, մաղադանոս

Ավելացնել մանր կտրատած սխտոր, աղ, սև պղպեղ և լավ խառնել

Սմբուկը բարակ և միջին երկարությամբ կտրատել, տապակել և ավելացնել մյուս բաղադրիչներին

Ավելացնել խորանարդաձև կտրատած ֆետա պանիր և մատուցել)))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում