Բաղադրիչներ
500 գ դդում
170 մլ յոգուրտ
2 ձու
աղ, սև պղպեղ, չորացրած անանուխ
1 թ/գ փխրեցուցիչ
100 գ ալյուր
100 գ պանիր
30 գ կարագ
դդմի կորիզ
Պատրաստման եղանակը
Դդումն անցկացնել քերիչով, ավելացնել յոգուրտ, 2 ձու, աղ, սև պղպեղ, չորացրած անանուխ և լավ խառնել

Ավելացնել փխրեցուցիչ, ալյուր, քերած պանիր և լավ խառնել

Թավայի մեջ կարագ դնել, ստացված զանգվածը նրբաբլիթի պես տապակել` յուրաքանչյուրի վրա մի քանի հատիկ դդմի կորիզ ավելացնելով

Ափսեի օգնությամբ շրջել և տապակել 2-րդ կողմը

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ