Ընդամենը 10 րոպե, և այս համեղ ուտեստը կգոհացնի Ձեր ընտանիքին

Լավաշով նախուտեստ
Այսքան համեղ և հեշտ պատրաստվող նախուտեստ, որը կգրավի շատերի սրտերը:

Բաղադրիչներ

  • 150 գ կաթնաշոռ
  • 100 գ պանիր
  • 1 գ ձու
  • 2 հատ լավաշ
  • աղ
  • բուսայուղ

Պատրաստման եղանակը

1 Ձուն հարել, ավելացնել պանիրը, կաթնաշոռը,աղ՝ ըստ ճաշակի, լավ խառնել, որ ստացվի միասեռ զանգված:
2 Լավաշը ուղղանկյունաձև կտրատել:
3 Միջուկը քսել լավաշի ամբողջ երկայնքով և ոլորել:
4 Տապակել բուսայուղի մեջ մինչև կարմրելը:
Բարի ախորժակ:
Կիսվել Facebook-ում