Բաղադրիչներ
2 ձու
120 գ շաքարավազ
60 գ եգիպտացորենի օսլա
1 թ/գ վանիլի էսենցիա
500 մլ կաթ
30 գ կարագ
1 շերտավոր խմոր (30*30 սմ)
250 գ մասկարպոնե կրեմ-պանիր
Պատրաստման եղանակը
2 ձվին ավելացնել շաքարավազ, եգիպտացորենի օսլա, վանիլի էսենցիա և լավ խառնել
Ավելացնել 500 մլ կաթ, լավ խառնել և դնել միջին ջերմության կրակին, անընդհատ խառնել մինչև թանձրանա
Ավելացնել կարագ և լավ խառնել: Ծածկել և թողնել մի կողմ
Ավելացնել մասկարպոնե, լավ հարել
Շերտավոր խմորը բաժանել խորանարդների, դնել ջեռոցում, թողնել կարմրի և հանել
Մատուցվող տարայի մեջ 8 հատ խորանարդ դնել (յուրաքանչյուրի տակ մի քիչ կրեմ քսել, որպեսզի ամուր կպնեն), հաստ շերտով կրեմ քսել և ևս մեկ շերտ խմորե խորանարդ դնել
Շաքարի փոշի ցանեք և մատուցեք )))
Բարի ախորժակ