Եգիպտացորենով աղցան
Նուրբ, խրթխրթան և հագեցնող այս աղցանը հիանալի տարբերակ է ընթրիքի համար:
Բաղադրիչներ
- 300 գ խոզապուխտ
- 1 հատ կարմիր պղպեղ (քաղցր)
- 1 հատ լոլիկ
- 0.5 տուփ պահածոյացված եգիպտացորեն
- 2 ճաշի գդալ մայոնեզ
- 200 գ պանիր (պարմեզան և այլ պինդ պանիր)
- չորահաց
- աղ
Պատրաստման եղանակը
1 Խոզապուխտը երկարավուն կտրատել:
2 Կարմիր պղպեղը և լոլիկը մանրացնել:
3 Պանիրը քերիչով քերել:
4 Կտրատված զանգվածին եգիպտացորենի հատիկներ ավելացնել և խառնել:
5 Ավելացնել մայոնեզ, լավ խառնել և մատուցել:
Բարի ախորժակ: