Զգա՛ Իտալիայի շունչը` վայելելով այս համեղ, իտալական տորթը: Սրճային տորթ

Բաղադրիչներ

Սրճային կրեմի համար`

150 մլ կաթ

120 մլ լուծվող սուրճ

100 գ շաքարավազ

30 գ եգիպտացորենի օսլա

200 գ սերուցք + 1 ճ/գ շաքարի փոշի

Խմորի համար`

2 ձու

աղ

120 գ շաքարավազ

1 թ/գ վանիլի էքստրաքտ

100 գ կարագ

70 մլ լուծվող սուրճ

50 մլ ջուր

10 գ կակաո

200 գ ալյուր

8 գ փխրեցուցիչ

70 գ լուծվող սուրճ` բիսկվիթը թրջելու համար

Կաղապարի չափը` 28 սմ

Պատրաստման եղանակը

Կրեմի պատրաստման համար անհրաժեշտ է 150 մլ կաթին ավելացնել արդեն պատրաստ 120 մլ լուծվող սուրճ, 100 գ շաքարավազ, 30 գ եգիպտացորենի օսլա, դնել կրակին՝ անընդհատ խառնելով եփել այնքան, մինչև կթանձրանա և վերցնել կրակից

Ծածկել սննդային պոլիէթիլենով և թողնել սառչի

Սերուցքին ավելացնել շաքարի փոշի, հարել: Եփած կրեմը ևս մեկ անգամ հարել, ավելացնել սերուցքը և լավ հարել

Խմորի պատրաստման համար անհրաժեշտ է 2 ձվին ավելացնել մի պտղունց աղ, 120 գ շաքարավազ, հարել: Ավելացնել հալեցրած կարագ` հարել

Ավելացնել վանիլի էքստրաքտ, 70 մլ լուծվող սուրճ, 50 մլ ջուր և լավ հարել

Ավելացնել 10 գ կակաո, 8 գ փխրեցուցիչ, 200 գ ալյուր, հարել, լցնել կաղապարի մեջ և դնել 180°С տաքացրած ջեռոցում 30 րոպե

Բիսկվիթը շրջել հակառակ կողմի վրա, լուծվող սրճով թրջել

Կրեմը խոհարարական պարկի օգնությամբ, շրջանաձև լցնել բիսկվիթի վրա

Կարելի է զարդարել հալեցրած շոկոլադով, կակաոյով, սուրճի տեսքով շոկոլադներով և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում