Զարմացրու՛ հյուրերիդ այս հագեղնող և համեղ աղցանով

Աղցան «Հանելուկ»
Հեշտ և համեղ աղցան՝ Ձեր հյուրերին զարմացնելու համար:

Բաղադրիչներ

  • 6-8 հատ նրբաբլիթի շերտեր
  • 200 գ հավի խաշած կրծքամիս
  • 2 հատ վարունգ
  • 1 հատ սոխ
  • 3 ճաշի գդալ մայոնեզ
  • սև պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը

1 Սոխը մանրացնել և տապակել:
2 Նրբաբլիթի շերտերը ոլորել և կտրատել
3 Վարունգը երկարությամբ կտրատել:
4 Համի կրծքամիսը մանրացնել:
5 Ավելացնել մայոնեզը, սև պղպեղը, աղը և մատուցել:
Բարի ախորժակ:
Կիսվել Facebook-ում