Без рубрики Բաղադրատոմսեր Թխվածքներ

Զարմանահրաշ շոկոլադե տորթ . այսքան համեղ դեռ չեք պատրաստել

Շոկոլադե տորթ
Այս տորթի կողքով անտարբեր անցնել չես կարող. նրբահամ և բերանում հալչող տորթ Ձեր սիրելիների համար:

Բաղադրիչներ

  • 80 գ ալյուր
  • 100 գ կակաո
  • 3 հատ ձու
  • 1/4 թեյի գդալ սոդա
  • 1/4 թեյի գդալ փխրեցուցիչ
  • 300 գ շաքարավազ
  • 450 մլ կաթ
  • 1 թեյի գդալ վանիլ
  • 1/2 թեյի գդալ լիմոնի հյութ
  • 300 մլ ջուր
  • 40 գ եգիպտացորենի օսլա
  • 1 թեյի գդալ ագարի փոշի
  • 150 գ կարագ
  • 50 գ բուսայուղ
  • աղ

Պատրաստման եղանակը

  • Ձվի դեղնուցը առանձնացնել, և շաքարավազով հարել՝ մինչև սպիտակելը:
  • Ավելացնել բուսայուղը, լավ խառնել:
  • Ավելացնել 100 մլ կաթը, մի փոքր աղ, վանիլին, և լավ խառնել:
  • Ալյուրը, փխրեցուցիչը, կակաոն՝ 2 ճաշի գդալ, սոդան խառնել իրար, և կամաց-կամաց ավելացնել խմորին, և լավ խառնել:
  • Ձվի սպիտակուցը հարել, կամաց-կամաց ավելացնելով 60 գ շաքարավազը: Ավելացնել նաև լիմոնի հյութը և հարել մինչև պինդ զանգված ստանալը:
  • Մերենգան կամաց-կամաց ավելացնել խմորին, և լավ խառնել:
  • Թխել ջեռոցում 160°C 40-50 րոպե:

Շոկոլադե ջնարակ

  • Օսլային ավելացնել ջուր, և լավ խառնել մինչև լուծվի:
  • 200գ շաքարավազին ավելացնել 50 գ կակաոն, լավ խառնել, ավելացնել 350 մլ կաթը՝ անդադար խառնելով:
  • Ավելացնել ագարի փոշին և լավ խառնել:
  • Դնել թույլ կրակի վրա, լավ խառնել և ավելացնել օսլայաջուրը:
  • Անդադար խառնել մինչև պնդանալը: Ավելացնել կարագը, և խառնել:
  • Բիսկվիթը բաժանել 3 հավասար մասերի:
  • Բիսկվիթի շուրջը պատել թաղանթով, և շերտի վրա հերթականությամբ ավելացնել ջնարակը:
  • Պատրաստելուց հետո պահել սառնարանում 3-4 ժամ:
Բարի ախորժակ: