Բաղադրիչներ
3 դդմիկ
700 գ հավի կրծքամիս
6 ձու
100 գ պանիր
300 գ սերուցքային պանիր
3 ատամիկ սխտոր
30 մլ ձիթայուղ
սամիթ
աղ
սև պղպեղ
կաղապարի չափը` 40 * 30 սմ
Պատրաստման եղանակը
Դդմիկն անցկացնել քերիչով
6 ձվին ավելացնել ձիթայուղ, աղ, սև պղպեղ, լավ խառնել և ավելացնել դդմիկին

Ավելացնել մանրացրած սամիթ, լավ խառնել, լցնել կաղապարի մեջ և հավասարապես տարածել (նախապես յուղաթուղթ փռել): Դնել 200°С տաքացրած ջեռոցում 20 րոպե

Հավի կրծքամիսը երկարությամբ կտրատել, համեմել աղով, սև պղպեղով, տապակել և կտրատել

Արդեն պատրաստ շերտի վրա յուղաթուղթ փռել, շրջել հակառակ կողմի վրա

Սերուցքային պանրին ավելացնել ճզմած սխտոր, լավ խառնել և քսել դդմիկի վրա

Ավելացնել հավի միսը, քերած պանիրը և ռուլետի պես փաթաթել

Դնել կաղապարի մեջ, քերած պանիր ավելացնել և ևս 10 րոպե թողնել ջեռոցում

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ