Բաղադրիչներ
2 ձու
200 մլ կաթ
50 մլ ձիթայուղ
1 թ/գ աղ
օրեգանո
160 գ ալյուր
7 գ փխրեցուցիչ
150 գ մոցարելլա պանիր
70 գ թունա
կանաչ սոխ
1/2 կարմիր պղպեղ
1/2 կարմիր սոխ
չերրի լոլիկ
կանաչ և սև ձիթապտուղ
Պատրաստման եղանակը
2 ձվին ավելացնել կաթ, ձիթայուղ և լավ խառնել։ Ավելացնել օրեգանո, աղ, խառնել։ Ալյուրին ավելացնել փխրեցուցիչ, ապա մաս-մաս ավելացնել ընդհանուր զանգվածին և լավ խառնել

Կաղապարի ներսը պատել կարագով, ալյուր ցողել, լցնել ստացված զանգվածը

Ավելացնել քերած պանիր, թունա (կարելի է փոխարինել հավի մսով), մանրացրած կանաչ սոխ, պղպեղ

Ավելացնել կիսալուսնաձև կտրատած սոխ, լոլիկ, 2 տեսակի ձիթապտուղ, 3 ճ/գ ձիթայուղ և դնել 170°С տաքացրած ջեռոցում 35 րոպե

Ավելացնել քերած պանիր և ևս 10 րոպե թողնել ջեռոցում

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ