Երեկվա հացը մնացե՞լ է: Պատրաստե՛ք այս ուտեստից

Բաղադրությունը

  • հաց (բագետ կամ այնպիսի հաց, որ դրանից շրջաններ կտրվեն),
  • 250-300 գ աղացած միս,
  • 3 ճաշի գդալ բրինձ,
  • աղ,
  • համեմունքներ,
  • սամիթ,
  • մաղադանոս,
  • կանաչ սոխ,
  • 3 հատ ձու,
  • 150 մլ կաթ,
  • պանիր:

Պատրաստման եղանակը

Աղացած մասի վրա ավելացնել աղ, կարմիր պղպեղ, մսի համար նախատեսված համեմունքներ, 3 ճաշի գդալ գրեթե ամբողջությամբ խաշված բրինձ, 1 ձու և լավ խառնել:

Սամիթը և մաղադանոսը կտրատել, ավելացնել մսով զանգվածի վրա և խառնել:

Առանձին ամանի մեջ մյուս 2 ձուն կոտրել, ավելացնել աղ, մանր կտրատված կանաչ սոխ, կաթ և խառնել:

Հացը մոտ 1 սմ հաստությամբ շրջանների կտրել, մեջտեղի խմորային մասը հանել և շարել ջեռոցի ձևամանի մեջ:

Անցքերի մեջ լցնել մսով զանգվածը, իսկ հետո վրան լցնել կաթով զանգվածը:

Եփել 30 րոպե 200 ջերմաստիճանում:

Ջեռոցից հանելուց 5-7 րոպե առաջ յուրաքանչյուր կտորի վրա պանիր դնել:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում