Բաղադրիչներ
60 գ կաթ
150 գ ալյուր
30 գ հալեցրած կարագ
2 գ աղ
2 գ խմորիչ
2 գ սոդա
35 գ կանաչ սոխ
10 գ քնջութ
Պատրաստման եղանակը
Կաթին ավելացնել հալեցրած կարագ, աղ, լավ խառնել, ավելացնել ալյուր, խմորիչ, սոդա

Լավ խառնել, ավելացնել մանրացրած կանաչ սոխ, քնջութ, խմոր հունցել, ծածկել սննդային պոլիէթիլենով և թողնել 30 րոպե

Դնել յուղաթղթի վրա, ծածկել ևս 1 յուղաթղթով, գրտնակել

Բաժանել մասերի, պատառաքաղով ծակծկել

Դնել 170°С տաքացրած ջեռոցում 15 րոպե

Վայելելու ժամանակն է )))

Բարի ախորժակ