Բաղադրիչներ
Միջուկի համար`
1 կգ աղացած միս
3 գլուխ սոխ
1 կապ համեմ
1 թ/գ խմելի-սունելի
0,5 թ/գ Չիլի պղպեղ
2 թ/գ աղ
սև պղպեղ
Խմորի համար`
6 հատ ձու
1 թ/գ սոդա
2 թ/գ շաքարավազ
1 թ/գ աղ
3 ճ/գ ձիթայուղ
450-500 գ ալյուր
2 լ կաթ
(ստացվում է 68-73 շերտ)
Պատրաստման եղանակը
Միջուկի պատրաստման համար սոխն աղալ, լցնել կաթսայի մեջ, ավելացնել ձիթայուղ (առատ) և տապակել
Ավելացնել աղացած միս, աղ, սև պղպեղ, խմելի-սունելի, կտրտած համեմ և տապակել
Խմորի պատրաստման համար ձվերը կոտրել, ավելացնել սոդա, շաքարավազ, աղ, ձիթայուղ և հարել հարիչով
Այնուհետև ավելացնել ալյուր, հարել, ավելացնել 1 լ կաթ, հարել ավելացնել ևս 1 լ կաթ
Թավայի մեջ մի փոքր ձեթ լցնել, տարածել և սկսել նրբաբլիթների պատրաստումը
Յուրաքանչյուր նրբաբլիթի մեջ 1 ճ/գ խճողակ դնել և փաթաթել
Տապակել և մատուցել )))
Բարի ախորժակ