Բաղադրիչներ
1 կգ շերտավոր խմոր
կանաչ սոխ
4 խաշած ձու
2 խաշած գազար
2 ատամիկ սխտոր
աղ
200 գ պանիր
100 գ մայոնեզ
1 տուփ պահածոյացված ձուկ
Պատրաստման եղանակը
Շերտավոր խմորից ստանալ 5 ուղղանկյուն, 15-20 րոպե դնել 180°С տաքացրած ջեռոցում
Խաշած գազարն անցկացնել քերիչով, ավելացնել ճզմած սխտոր, աղ, մայոնեզ և լավ խառնել: Ձուն անցկացնել քերիչով, ավելացնել աղ, մայոնեզ և լավ խառնել
Մատուցվող ափսեի մեջ 1 շերտավոր խմոր դնել, մայոնեզ քսել, պահածոյացված ձուկը ճզմել և հավասարապես տարածել խմորի վրա
Դնել խմորի հաջորդ շերտը (ձեռքով նստեցնել փքված մասերը), մայոնեզ քսել, ավելացնել գազարը
Դնել խմորի 3-րդ շերտը, մայոնեզ քսել, ավելացնել ձուն
Դնել խմորի 4-րդ շերտը, մայոնեզ քսել, ավելացնել ճզմած ձուկը, դնել խմորի 5-րդ շերտը, աղցանն ամբողջությամբ ծածկել սննդային պոլիէթիլենով, որևէ ծանրոց դնել վրան և 12 ժամ թողնել սառնարանում
Սառնարանից հանելուց հետո` կտրել կողային անհարթ մասերը: Ամբողջ աղցանը պատել սերուցքային պանրով
Խմորի ավելորդ մնացած մասը մանրացնել, պատել ամբողջ աղցանը, զարդարել կանաչ սոխով և նռան հատիկներով
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ