Բաղադրիչներ
1 դդմիկ
2 լոլիկ
4 ձու
մաղադանոս
2 ճ/գ թթվասեր
5-6 ճ/գ ալյուր
աղ
սև և կարմիր պղպեղներ
չորացրած ռեհան
Պարմեզան պանիր
Պատրաստման եղանակը
Դդմիկն անցկացնել քերիչով, քամել, ավելացնել խորանարդաձև կտրատած 1 լոլիկ
Ավելացնել 4 ձու, մաղադանոս, աղ, սև պղպեղ, թթվասեր և լավ խառնել
Ավելացնել ալյուր, լավ խառնել և ամբողջ զանգվածը լցնել թավայի մեջ (նախապես ձեթ լցնել և տաքացնել)
1 լոլիկ կիսալուսնաձև կտրատել և շարել ուտեստի վրա: Ավելացնել կրամիր պղպեղ, չորացրած ռեհան, պարմեզան պանիր, ծածկել կափարիչն ու թողնել թույլ ջերմության կրակին 15 րոպե
Շտապեք համտեսել )))
Բարի ախորժակ