Բաղադրիչներ
6 ձու
200 գ խոզապուխտ
100 գ հալած պանիր
1 լոլիկ
150 գ պանիր
աղ
սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Ձվերին ավելացնել աղ, սև պղպեղ և լավ խառնել: Ավելացնել խորանարդաձև կտրատած խոզապուխտը, հալած պանիրը, լոլիկը և լավ խառնել

Կաղապարի մեջ յուղաթուղթ փռել, ստացված զանգվածը լցնել, հավասարապես տարածել և դնել 190°С տաքացրած ջեռոցում 20 րոպե

Հանել ջեռոցից, յուղաթուղթ փռել, ցանցի օգնությամբ շրջել

Քերած պանիր լցնել և ռուլետի պես փաթաթել

Դնել ջեռոցի տապակի մեջ, դարձյալ քերած պանիր լցնել, դնել 190°С տաքացրած ջեռոցում 10 րոպե

Նախաճաշը պատրաստ է )))

Բարի ախորժակ