Երբ պարզությունն ու գեղեցկությունը քույրեր են: Աղցան «Ֆանտազիա»

Բաղադրիչներ

400 գ հավի կրծքամիս

1 տուփ մարինացված եգիպտացորեն

250 գ կորեական ձևով պատրաստած գազար

150 գ պանիր

1/2 սոխ

4 խաշած ձու

1/4 կարմիր պղպեղ

1/4 թարմ վարունգ

100 գ մայոնեզ

1 ճ/գ շաքարավազ

3 ճ/գ քացախ

5 ճ/գ ջուր

Շրջանակի չափը` 17 սմ

Պատրաստման եղանակը

Հավի կրծքամիսը խաշել կամ դնել ջեռոցում, ապա խորանարդաձև կտրատել

Մատուցվող ափսեի մեջ մայոնեզ քսել, դնել շրջանակը, լցնել հավի միսը, մայոնեզ քսել

Քացախին ավելացնել ջուր, շաքարավազ, 0,5 թ/գ աղ, խորանարդաձև կտրատատծ սոխ, լավ խառնել, թողնել 1 ժամ, ապա ավելացնել աղցանին և մայոնեզ քսել

Ավելացնել կորեական ձևով պատրաստած գազար, մայոնեզ

Ավելացնել քերիչով անցկացրած ձու, աղ, մայոնեզ, եգիպտացորեն, մայոնեզ

Ավելացնել քերած պանիր, մայոնեզ

Աղցանի կենտրոնում մանր կտրատած պղպեղ, վարունգ դնել, ապա եգիպտացորեն, մանրացրած սամիթ, քերած գազար և 1-2 ժամ թողնել սառնարանում

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում