Բաղադրիչներ
1 կգ տավարի միս
400 գ սոխ
1 հատ գազար
100 գ կարագ
2 ճ/գ թթվասեր
1 ճ/գ տոմատի մածուկ
0,5 թ/գ սև պղպեղ
0,5 թ/գ շաքարավազ
աղ
100 մլ ջուր
Պատրաստման եղանակը
Միսը բաժանել միջին չափի խորանարդների, առանց ձեթի լցնել թավայի մեջ, հավասարապես տարածել, համեմել աղով
Ավելացնել քերած գազար
Ավելացնել խոշոր կտրատած սոխ և կարագ, 100 մլ ջուր, ծածկել կափարիչն ու դնել թույլ կրակին` 1 ժամ
Խառնել, համեմել աղով, սև պղպեղով, ավելացնել թթվասեր, տոմատի մածուկ, շաքարավազ, անհրաժեշտության դեպքում ևս 100 մլ ջուր, և ևս 45 րոպե թողնել կրակին
Մատուցելու ժամանակ է )))
Բարի ախորժակ