Բաղադրիչներ
600 գ կարտոֆիլ
8 հատ նրբերշիկ
3 ատամիկ սխտոր
170 գ մարինացված եգիպտացորեն
340 գ տոմատի սոուս
150 պանիր
պապրիկա
օրեգանո
2 ճ/գ կարագ
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը խորանարդաձև կտրատել, կիսախաշել` ջրի մեջ 1 թ/գ աղ ավելացնելով
Տապակել կարագով, ավելացնել աղ, պապրիկա, օրեգանո և լավ խառնել
Ավելացնել մանրացրած սխտոր
Նրբերշիկը շրջանաձև կտրատել, 5 րոպե խաշել, ապա ավելացնել կարտոֆիլին
Ավելացնել եգիպտացորեն, թողնել 3 րոպե
Լցնել հրակայուն տարայի մեջ, ավելացնել տոմատի սոուս
Ավելացնել պանիր, օրեգանո և դնել 200°С տաքացրած ջեռոցում 15-20 րոպե
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ