Բաղադրիչներ
3 հավի կրծքամիս
աղ
սև պղպեղ
5 ատամիկ սխտոր
1 գլուխ կարմիր սոխ
100 մլ տաք ջուր
100 մլ սերուցք
մաղադանոս
0,5 կիտրոնի հյութ
2 ճ/գ կարագ
2 ճ/գ ձիթայուղ
½ թ/գ մշկընկույզ
8 հատ չերրի լոլիկ
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամսի վրա լայնությամբ կտրվածքներ անել, համեմել աղով, սև պղպեղով, 7-8 րոպե 2 կողմից տապակել և վերցնել կրակից
Թավայի մեջ կարագ և ձիթայուղ լցնել, ավելացնել մանրացրած սխտոր, 1 րոպե տապակել միջին ջերմության վրա, ավելացնել մանրացրած սոխ, թողնել 2-3 րոպե
Ավելացնել ջուր, սերուցք, մաղադանոս, կիտրոնի հյութ, աղ, սև պղպեղ, մշկընկույզ, լոլիկ, թողնել 3 րոպե
Ավելացնել տապակած միսը, ծածկել կափարիչն ու թողնել թույլ կրակին 10-12 րոպե
Մատուցելու ժամանակն է )))
Բարի ախորժակ