Երբ շատ արագ անհրաժեշտ է աղցան պատրաստել` հիշեք այս բաղադրատոմսը: Չինական կաղամբով աղցան

Բաղադրիչներ

200-250 գ չինական կաղամբ

200-240 գ մարինացված եգիպտացորեն

100-120 գ ապխտած երշիկ

4 խաշած ձու

սամիթ

0,5 թ/գ աղ

0,5 թ/գ սև պղպեղ

2-3 ճ/գ մայոնեզ

Պատրաստման եղանակը

Կաղամբը բարակ շերտով կտրատել

Ավելացնել երկարությամբ կտրատած երշիկը, եգիպտացորենը

Ավելացնել խորանարդաձև կտրատած ձուն, մանրացրած սամիթը, մայոնեզը, համեմել աղով, սև պղպեղով և լավ խառնել

Աղցանը պատրաստ է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում