Երբ ճաշի սեղանին այս ուտեստն է` բոլորը վազելով են մոտենում: Սպագետտին ` հավի մսով և բրոկկոլիով

Բաղադրիչներ

300 գ հավի կրծքամիս

աղ

սև պղպեղ

1 թ/գ սոյայի սոուս

1 թ/գ բրնձի քացախ

1 թ/գ մեղր

200 գ բրոկկոլի

1/2 գազար

1/2 պղպեղ

1 ատամիկ սխտոր

200 գ խաշած սպագետտի

1 ճ/գ քաղցր-թթու սոուս + 1 ճ/գ սոյայի սոուս

Պատրաստման եղանակը

Հավի կրծքամիսը միջին մեծությամբ կտրատել, ավելացնել աղ, սև պղպեղ, սոյայի սոուս, բրնձի քացախ, մեղր, լավ խառնել, ծածկել և թողնել 30 րոպե

Տապակել և վերցնել կրակից

Նույն թավայի մեջ տապակել երկար քերիչով անցկացրած գազար, բրոկկոլի, թողնել 2 րոպե, ավելացնել կիսալուսնաձև կտրատած պղպեղ, աղ, սև պղպեղ, թողնել ևս 2 րոպե

Ավելացնել մանր կտրատած սխտոր, տապակած հավի կրծքամիսը, խաշած սպագետտին, քաղցր-թթու սոուսը, սոյայի սոուսը, լավ խառնել, թողնել 2 րոպե և վերցնել կրակից

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում