Երբ ձմռան ցուրտ օրերին ամառային աղցանի մեծ ցանկություն է առաջանում, բացում ենք այս համեղ ու ախորժելի աղցանն ու վայելում: Աղցանի պահածո

Բաղադրիչներ

2,5 կգ լոլիկ

1 կգ վարունգ

700 գ պղպեղ

700 գ սոխ

40 գ սխտոր

30 գ սամիթ

30 գ մաղադանոս

2 ճ/գ աղ

150 մլ ձեթ

40 գ ռեհան

3 հատ ապակե տարա` 1,5 լ

յուրաքանչյուր տարային` 1,1/2 թ/գ շաքարավազ

յուրաքանչյուր տարային` 1,1/2 թ/գ  9% քացախ

3 ստերիլացված կափարիչ

Պատրաստման եղանակը

Լոլիկը կիսալուսնաձև կտրատել

Վարունգը 3 ժամ թողնել սառը ջրի մեջ, ապա հանել, չորացնել, շրջանաձև կտրատել և ավելացնել լոլիկներին

Ավելացնել կիսալուսնաձև կտրատած պղպեղ, սոխ, մանրացրած սխտոր, սամիթ, մաղադանոս, 2 ճ/գ աղ, ձեթ, ռեհան, լավ խառնել և թողնել 1 ժամ: 30 րոպե անց ևս 1 անգամ խառնել

Լցնել ապակե տարաների մեջ, ավելացնել առաջացած հեղուկը, անհրաժեշտության դեպքում մի փոքր սեղմել, որպեսզի բանջարեղենն ամբողջությամբ ծածկված լինի հեղուկավ

Յուրաքանչյուրի մեջ 1, ½ թ/գ շաքարավազ, քացախ լցնել

Ծածկել կափարիչներն ու 35-40 րոպե ստերիլիզացնել: Դրա համար անհրաժեշտ է մեծ կաթսայի մեջ սրբիչ դնել, ապակե տարաները տեղափոխել, սառը ջուր լցնել և թողնել թույլ ջերմության վրա` մինչև եռա

Թողնել մութ և հով տեղում

Կարելի է պահպանել 1 տարի )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում