Բաղադրատոմսեր Թխվածքներ

Երբ հյուրերը տան նախաշեմին են, այս հրաշք թխվածքը Ձեզ օգնության կհասնի. պատրաստում ենք առանց ջեռոցի

Դեղձով թխվածք
Անչափ համեղ և ամառային թխվածք՝ առանց ջեռոցի:

Բաղադրիչներ

  • 400 գ թխվածքաբլիթ
  • 150 գ հալեցրած կարագ

Կրեմ

  • 200 մլ սերուցք
  • 250 գ մասկարպոնե պանիր
  • 200 գ դեղձ
  • 70 գ շաքարի փոշի

Պատրաստման եղանակը

  • Թխվածքաբլիթները լցնել բլենդերի մեջ, և մանրացնել:
  • Ավելացնել հալեցրած կարագը, և լավ խառնել: Լցնել ձևամանի մեջ, և ձեռքով սեղմել: Թողնել սառնարանում մի քանի րոպե:
  • Սերուցքը շաքարի փոշիով լավ հարել, մինչև ստացվի պինդ զանգված:
  • Ավելացնել մասկարպոնե պանիրը, և հարել:
  • Դեղձը խորանարդիկներով կտրատել, ավելացնել կրեմին, և լավ խառնել:
  • Լցնել թխվածքաբլիթների վրա, հավասարաչափ տարածել:
  • Վրան լցնել թխվածքաբլիթի փշրանքներից:
  • Դնել սառնարանը 1 ժամ:
  • Վրան ցանել շաքարի փոշի:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով: